Բաժիններ՝

Թունիսի ափերի մոտ առնվազն 17 մարդ է խեղդվել նավաբեկության հետևանքով. Reuters

Առնվազն 17 մարդ է զոհվել Թունիսի ափերի մոտ նավաբեկության ժամանակ: Հուլիսի 21-ի երեկոյան այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Կարմիր խաչի տեղի ներկայացուցչությունը:

Գործակալության տվյալներով՝ նավում գտնվող միգրանտները փորձել են կտրել-անցնել Միջերկրական ծովը, որպեսզի Լիբիայից հասնեն Իտալիա: Ինչպես նշվում է, բոլոր զոհվածները Բանգլադեշի քաղաքացիներ են: Ըստ որում առափնյա պահպանությանը հաջողվել է փրկել 380 մարդու: Ինչպես նշում է Reuters-ը, նավը մեկնել է Լիբիայի Զուարա նավահանգստային քաղաքից (երկրի հյուսիս – արեւմուտք): Նավում եղել են միգրանտներ Սիրիայից, Եգիպտոսից, Սուդանից, Էրիթրեայից, Մալիից եւ Բանգլադեշից, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս