Բաժիններ՝

«Բարսան» դիմել է «Յուվենթուսին» Գրիզմանի փոխանակման վերաբերյալ

«Բարսելոնան» շարունակում է ուղիներ փնտրել հարձակվող Անտուան ​​Գրիզմանին վաճառելու համար:

«Բլաուգրանան» դիմել է «Յուվենթուսին»՝ առաջարկելով ֆրանսիացի հարձակվողին Պաուլո Դիբալայի հետ փոխանակել, հաղորդում է GFFN-ը՝ հղում կատարելով L’Equipe-ին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Գրիզմանի փոխանակումը «Ատլետիկոյի» կիսապաշտպան Սաուլի հետ դարձել է քիչ հավանական։

Անցած մրցաշրջանում 27-ամյա Դիբալան Ա Սերիայի 20 խաղում դարձել է 4 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: 30-ամյա Գրիզմանը Լա լիգայի 36 խաղում դարձել է 13 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս