Արմեն Չարչյանը կվերցնի պատգամավորական մանդատը
«Իզմիրլյան» ԲԿ-ի նախկին ղեկավար, բժիշկ-վնասվածքաբան, պրոֆեսոր, «Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանը կվերցնի պատգամավորական մանդատը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ, Արմեն Չարչյանի փաստաբան Արամ Վարդևանյանը:
Արմեն Չարչյանը «Հայաստան» դաշինքի պատգամավորական ցուցակում 20-րդն է: Նա մեկ ամիս է՝ դատարանի որոշմամբ կալանավորված էր: Այսօր Ընդհանուր իրավասության դատարանը վերացրեց Չարչյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը և կիրառեց երկու այլ խափանման միջոց՝ գրավ և ստորագրություն՝ երկրից չբացակայելու մասին: