Բալեկյանի «Բոկա Խունիորս»-ը դուրս է մնացել Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունից
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանի ակումբը` «Բոկա Խունիորս»-ը դուրս մնաց Լիբերտադորեսի գավաթի խաղարկությունից:
Լիբերտադորեսի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Բոկա Խունիորս»-ը մրցեց «Ատլետիկո Մինեյրո»-ի հետ և զիջեց հետխաղյա 11-մետրանոցներով: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց զրոյական ոչ-ոքի հաշվով:
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը «Բոկա Խունիորս»-ի մեկնարկային կազմում էր, սակայն փոխարինվեց 81-րդ րոպեին:ա