Բաժիններ՝

Գյումրիում ավազակային հարձակման ենթարկված տղամարդը հրազենային վնասվածք է ստացել

Գյումրիում ավազակային հարձակման ենթարկված 70-ամյա տղամարդու վիճակը ծանր է։

Տեղեկությունը «Արմենպրես»-ին հայտնեց «Գյումրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժնի բժիշկ Աշոտ Քյաբաբյանը։ «70-ամյա տղամարդու մոտ առկա է հրազենային վնասվածք։ Նա այս պահին գտնվում է վերակենդանացման բաժնում: Կատարվել են անհրաժեշտ միջոցառումներ: Տղամարդն ունի սրունքի կոտրվածք, շոկային վիճակում է: Մինչև վիճակի կայունանալը հիվանդը կմնա կենտրոնում»,- նշեց Աշոտ Քյաբաբյանը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս