Մահացել է Էդուարդ Թանգյանը
Կորոնավիրուսի հետևանքով 73 տարեկանում մահացել է ճարտարապետ Էդուարդ Թանգյանը: Այս մասին հայտնում են Հայաստանի ճարտարապետների պալատից:
Թանգյանը 1980 թվականից Հայաստանի ճարտարապետների միության անդամ է, տաղանդավոր և վաստակաշատ ճարտարապետ, Երևան, Մոսկվա, Կուրսկ քաղաքներում իրականացված բազմաթիվ կառույցների հեղինակ:
«Հայաստանի Ճարտարապետների պալատը սգում է նրա մահը և ցավակցում հարազատներին ու ընկերներին»,- ասվում է հաղորդագրության մեջ: