Ալեքսանդր Խաչատուրյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել ԿԸՀ

Սիրելի հայրենակիցներ,

Կենտրոնական Ընտրական Հանձնաժողով է ներկայացվել պատգամավորական մանդատից հրաժարվելու վերաբերյալ դիմումս։

Ինստիտուցիոնալ ընդդիմության գործունեությունը ենթադրում է ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական աշխատանք։ Ներկա պահին ինձ ավելի շատ տեսնում եմ խորհրդարանից դուրս և կենտրոնանալու եմ հենց արտախորհրդարանական հարթության վրա, քանի որ այնտեղ ևս հսկայական աշխատանքի կարիք կա։

Գաղափարները շատ են, և բոլորդ դրանց մասին կտեղեկանաք առաջիկայում։

Ամեն ինչ լավ է լինելու։

Ալեքսանդր Խաչատուրյան

Տեսանյութեր

Լրահոս