Դանակով հարձակվել են Մալիի ժամանակավոր նախագահի վրա. AFP
Մալիի անցումային շրջանի նախագահ Ասիմի Գոիտան զինված հարձակման է ենթարկվել: Այս մասին այսօր հայտնել է AFP-ն։
Գործակալության տեղեկություներով՝ երկու անհայտ անձինք «փորձել են դանակով հարված հասցնել նրան» աղոթքից հետո, որը տեղի է ունեցել երկրի մայրաքաղաք Բամակոյի Մեծ մզկիթում մուսուլմանական Իդ ալ Ադհա (Կուրբան բայրամ) մուսուլմանական տոնի առթիվ:
Նշվում է, որ Գոիտան, «ըստ երեւույթին, չի տուժել», նրան տարահանել են պատահարի վայրից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: