Փարիզում հրդեհ է բռնկել վարչապետի նստավայրի մոտ
Հուլիսի 20-ին Փարիզում հրդեհ է բռնկել Մատինիոնյան պալատից՝ Ֆրանսիայի վարչապետի նստավայրից, ոչ հեռու: Այդ մասին հայտնել է France Bleu ռադիոկայանը: Ռադիոկայանի տվյալներով՝ արդեն պատահարի վայր են ժամանել հրշեջ խմբեր, հաղորդել է ՏԱՍՍ-ը: