Ինչու է անհրաժեշտ գիշերը մեղր ուտել
Գիշերը քաղցր ուտելը վնասակար է, իսկ շաքար ավելի լավ է ընդհանրապես չօգտագործել: Բայց մեղրը բացառություն է: Մեղրը՝ փոքր չափաբաժիններով, բուժիչ ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա:
Մեղր՝ քնելուց առաջ
1. Օգնում է քնել
Մեղրն անվանում են բնական հանգստացուցիչ: Այն օգնում է արտադրել մելատոնին՝ հորմոն, որը պատասխանատու է հանգիստ քնի, բջիջների թարմացման և նյարդային համակարգի վերականգնման համար:
2. Այրում է ճարպը
Հենց գիշերն է սկսում աշխատել ճարպի այրման մեխանիզմը: Ճարպի այրման պրոցեսը հիմնված է նյութափոխանակության արագացման վրա: Ավելորդ կալորիաների այրման գործընթացում ակտիվ դերակատարում ունի օրեքսին կոչվող հորմոնը: Իսկ այդ հորմոնով ամենահարուստը բնական մեղրն է:
3. Առողջացնում է լյարդը
Մեղրը դդմի հյութի հետ միասին օգնում է լյարդին հեռացնել տոքսինները:
4. Ամրապնդում է իմունիտետը
Այս բաղադրատոմսից պետք է օգտվել մրսածության ժամանակ և վիրուսային հիվանդությունների պրոֆիլակտիկայի համար: Մաքրեք սխտորը, մանր կտրատեք, վրան մեղր լցրեք: Գիշերն ընդունեք այս խառնուրդից 1 թ/գ:
5. Ավելացնում է էներգիան
Հաճախ առավոտյան արթնանում եք առանց ուժ, ծանր գլխով և վատ տրամադրությամբ: Կարծես թե հանգստացել ենք, բայց էներգիան զրո է: Քնելու առաջ մեղրաջուրը կօգնի լուծել այս խնդիրը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը