Բաժիններ՝

Սարապատում փորձում են զարգացնել հատապտղային մշակաբույսերի մշակումը

Շիրակի մարզի Սարապատ համայնքում փորձ է արվում զարգացնել հատապտղային մշակաբույսերի մշակումը:

«Հայկական Կարիտաս» բարեսիրական հասարակական կազմակերպության «Արամազդ. Սմարթ» ծրագրի շրջանակում հայտարարված միջոլորտային համագործակցության դրամաշնորհի միջոցով և «Սարապատ» ՀԿ-ի ու Սարապատ համայնքապետարանի կոնսորցիումից կողմից իրականացվող «Ազնիվ աշխատանք` առատ ազնվամորի» ծրագիրը նպատակ ունի Սարապատ համայնքում հատապտղային մշակաբույսերի ներդրմամբ խթանել համայնքի սոցիալ- տնտեսական պայմանների բարելավումն ու զարգացումը:

Հիմնականում անասնապահությամբ և բուսաբուծությամբ զբաղվող համայնքում պտղաբուծության զարգացման համար հիմքեր կան, օրինակը ևս. Հայկավանում սա արդեն հաջողված ծրագիր է:

Համեմատաբար քիչ ներդրումներ պահանջող, հատապտղային մշակաբույսերի մշակումը եկամտաբեր կլինի նաև սարապատցիների համար՝ վստահ են բնակիչները:

«Ծրագրի ավարտին, Սարապատ խոշորացված համայնքի առնվազն 200 տնտեսություն կունենա կայուն սեզոնային աշխատանք ու եկամուտ: Բացի այդ, յուրաքանչյուր շահառու արդեն երրորդ տարում 5-ական տնկի կտրամադրի «Սարապատ» ՀԿ-ին, որն էլ իր հերթին դրանք կբաշխի համայնքի այլ բնակիչներին: Այս փորձն, իհարկե, օգտակար կլինի մյուս համայնքներում ևս հետագայում կիրառելու համար»,- «Արմենպրես»-ին հայտնեց «Արամազդ. Սմարթ» ծրագրի ղեկավար Զառա Աղանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս