Բաժիններ՝

Գուտերիշը կոչ է արել պատասխանատվության ենթարկել Իրաքում ահաբեկչության մեղավորներին

Բաղդադում ահաբեկչական գործողության համար պատասխանատուները պետք է հնարավորինս արագ պատասխանատվւթյան ենթարկվեն: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի այս կոչը հուլիսի 19-ին տարածել է նրա պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարխան Խաքը։

«Այդ մահաբեր գրոհը Իդ ալ Ադհա տոնից առաջ մեզ բոլորիս հիշեցում է այն մասին, որ ահաբեկչության պատուհասը սահմաններ չունի: Գլխավոր քարտուղարն ընդգծում է հանցագործներին շուտափույթ պատասխանատվության ենթարկելու անհրաժեշտությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Համաշխարհային կազմակերպության ղեկավարը նաեւ խիստ դատապարտել է ահաբեկչական գործողությունը, ցավակցություններ է հայտնել զոհվածների մերձավորներին եւ արագ ապաքինում է մաղթել տուժածներին: Հուլիսի 19-ին պայթյուն է որոտացել Բաղդադի շուկայում: Վերջին տվյալներով՝ Իրաքի մայրաքաղաքում վերջին ժամանակներս կատարված խոշորագույն ահաբեկչական գործողություններից մեկի զոհ է դարձել 30 մարդ, եւս շուրջ 60-ը վիրավորվել է, հաղոդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս