Բաժիններ՝

Չավուշօղլուն Անգլիայի արտգործնախարարի հետ քննարկել է Կիպրոսի խնդիրը

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել Անգլիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Թուրքական կողմի տարածած հայտարարության համաձայն՝ նախարարները քննարկել են Կիպրոսի խնդիրը և կորոնավիրուսի համավարակի հետ կապված Թուրքիայի նկատմամբ կիրառվող որոշ սահմանափակումների վերաբերյալ հարցեր:

Սպասվում է, որ Կիպրոսի հարցում կարևոր հայտարարություն կանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինս կիպրական խնդրի մասին կխոսի կղզու թուրքական օկուպացված հատված հուլիսի 19-ին մեկնարկած այցի ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031