Պակիստանում ճանապարհա-տրանսպորտային պատահաի հետեւանքով 27 մարդ է զոհվել
Պակիստանի հյուսիս – արեւելքի Փենջաբի նահանգում առնվազն 27 մարդ է զոհվել, ավելի քան 30-ը տուժել տրեյլերի հետ մարդատար ավտոբուսի բախման հետեւանքով: Հուլիսի 19-ին այդ մասին հայտնել է «Սինհուա» գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել Դերա Գազի Խան քաղաքում, երբ արագությունը բարձրացրած ավտոբուսը տերեյլերին է բախվել շրջանցիկ ճանապարհի մոտ:
Տուժածներին տեղափոխել են մերձակա հիվանդանոց՛: Ինչպես հայտնել է գործակալությունը, ավտոբուսը նահանգի Ռաջանփուր բնակավայրից ուղեւորվում էր Սիալքոթ քաղաք, հաղորդել է ՏԱՍՍ-ը: