Բաժիններ՝

ԱՄՆ-ի արևմուտքում ավելի քան 470 հազար հեկտար հողատարածություն ընդգրկված է բնական հրդեհներով

ԱՄՆ-ի արեւմուտքում ավելի քան 470 հազար հողատարածություն է ընդգրկված բնական հրդեհերով: Հուլիսի 18-ին իր կայքում այդ մասին հայտնել է Ազգային միջգերատեսչական հրշեջ կենտրոնը, որը բազավորված է Այդահում։

Ըստ այդ կենտրոնի տեղեկատվության այս պահին արձանագրված են 80 խոշոր բնական հրդեհներ: 13 նահանգների տարածքում այրման ընդհանուր մակերեսը կազմում է ավելի քան 475,9 հազար հեկտար: Տարվա սկզբից տարբեր աստիճանի բնական հրդեհների հետեւանքով ԱՄՆ-ում այրվել է 1 միլիոնից ավելի հեկտար հողատարածություն:

Առավել ծանր իրավիճակ է դիտվում Մոնտանայի նահագում, որտեղ արձանագրված են 18 խոշոր բռնկումներ: Այդահոյում 17 խոշոր հրդեհ է մոլեգնում: Կալիֆոռնիայում եւ Օրեգոնում՝ 9-ական: Տուժածների եւ զոհվածների մասին տվյալներ առայժմ չեն ստացվել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս