Իրանում 5,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իրանի հարավում 5,3 մագնիտուդ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել կիրակի: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մոտ 165 000 բնակիչ ունեցող Բուշիր քաղաքից 103 կմ դեպի հյուսիս: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 2 կմ խորությամբ:
Ավերածությունների և տուժածների մասին տեղեկություն չի ստացվել