Բաժիններ՝

Մեկնարկել է սոցիալական մի շարք խմբերի երեխաների ամառային ճամբարը

Մեկնարկել է սոցիալական մի շարք խմբերի 7-13 տարեկան երեխաների համար նախատեսված ամառային ճամբարը, որի առաջին հերթափոխին մասնակցում է շուրջ 1600 երեխա։ Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

ՀՀ կառավարության հուլիսի 8-ի նիստում ընդունված որոշման համաձայն՝ զոհված, հաշմանդամություն ունեցող զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ ու անապահով բազմազավակ ընտանիքների 3200 երեխայի ամառային հանգստի կազմակերպման համար հատկացվել է 335 մլն դրամ։ Երեխաները հանգստանալու են 2 հերթափոխով, 20 օր տևողությամբ, յուրաքանչյուր հերթափոխում 1600 մասնակից։

Նախքան ամառային ճամբարի մեկնարկը համապատասխան տեսչական մարմինները ստուգայցեր են կատարել հյուրընկալող կառույցներ («Հասմիկ ճամբար», «Արագած ճամբար», «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն, «ԼԱՎԱ աղբյուր», «Լուսաբաց ճամբար», «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան» և «Գուգարք ճամբար»), ըստ անհրաժեշտության ճամբարներում կատարվել են վերանորոգման և կահավորման աշխատանքներ։ Բացի դրանից՝ վերոնշյալ ճամբարների բոլոր աշխատակիցներն ու մասնակից երեխաները թեստավորվել են։

Նշենք, որ ճամբարային ծրագրին հատկացված 335 մլն դրամից շուրջ 321,6 մլն դրամը տրամադրվել է կազմակերպություններին` սննդի, կեցության, մանկավարժական կազմի վարձատրության և այլնի համար, իսկ 13,4 մլն դրամը՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ երեխաների տեղափոխման տրանսպորտային ծախսերը հոգալու համար։ Հայաստանի բոլոր մարզերից վերոնշյալ սոցիալական խմբերի երեխաների ցուցակագրման և ճամբարներ տեղափոխելու գործընթացում մեծ ծավալի աշխատանք են իրականացրել Երևանի քաղաքապետարանը և մարզպետարանները։

Այս ծրագիրն իրականացվում է 1994 թվականից, իսկ ՀՀ վարչապետի 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 712-Ա որոշմամբ՝ աշխատանքները կանո

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս