Բերման ենթարկված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է կանեփանման բույսի զանգված
«Նելեգալ 2021» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Արտաշատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները ձեռնարկել են միջոցառումներ, որոնց արդյունքում հուլիսի 7-ին բաժին բերման են ենթարկել Արտաշատ քաղաքի 57-ամյա մի բնակչի։
Ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով բերման ենթարկված տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվեց կանեփանման բույսի զանգված։
Նշանակվել է փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։