Բաժիններ՝

Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում իրականացվել են համավարակի դեմ պատվաստումներ

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակներում, կարևորելով համավարակի կանխարգելումը, բնակչության շրջանում վարակի տարածման ու վտանգավորության աստիճանը, հոսպիտալացման ռիսկերն ու ողբերգական ելքերի թիվը նվազեցնելու համար, ինչպես նաև՝ պատվաստանյութերի հանդեպ հանրային վերաբերմունքի փոփոխությանը օժանդակելու նպատակով այսօր՝ հուլիսի 15-ին, ՀՀ ԱՆ ՔԿԾ կենտրոնական մարմնի վարչական շենք հաճախող աշխատակիցների կեսից ավելին (քրեակատարողական ծառայող, քաղաքացիական ծառայող և պայմանագրային աշխատող), Ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի գլխավորությամբ, պատվաստվել է COVID-19 համավարակի դեմ։ Այս մասին հայտնում են ՔԿԾ-ից։

Պատվաստման գործընթացն իրականացվել է Շենգավիթ վարչական շրջանի պոլիկլինիկայի բուժանձնակազմի կողմից։

Քրեակատարողական հիմնարկի ծառայողների, ինչպես նաև ազատազրկված անձանց պատվաստումների հետ կապված միջոցառումները հնարավորինս արդյունավետ դարձնելու նկատառումներով պայմանավորված՝ ՀՀ առողջապահության նախարարության հետ համագործակցության շրջանակներում պարբերաբար կկազմակերպվեն նաև առանձին քրեակատարողական հիմնարկներում, որտեղ այդ միջոցառումների մեկնարկը տրվել է դեռևս հունիսին։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս