Բաժիններ՝

Բելգիայի հարավում հեղեղման զոհերի թիվը հասել է 11-ի

Բելգիայի հարավում մինչեւ 11-ի է հասել է հեղեղման զոհերի թիվը, որը դարձել է ամենասաստիկը վերջին 20 տարվա ընթացքում: Հուլիսի 15-ին այդ մասին հաղորդել է RTBF հեռուստաալիքը։

«Իշխանությունները հավաստել են 11 մարդու մահը, անհայտ կորած են համարվում երեք փրկարարներ, որոնց նավակը շրջվել է ցեխահոսքի մեջ»,- հայտնել է հեռուստաալիքը: Հեղեղումը Վալոնիայում՝ Բելգիայի հարավային մասում, սկսվել է հուլիսի լույս 15-ի գիշերը հզոր տեղատարափ անձրեւների հետեւանքով: Հուլիսի 15-ին անձրեւները շարունակվել են ամբողջ օրվա ընթացքում, եւ իրադրությունն արագորեն վատթարացել է:

Վերջին օրը երկրում տեղացել է անձրեւների մեկուկես ամսվա նորման: Վալոնիայում գործնականում լիովին ջրի տակ են սուզվել մի քանի տասնյակ բնակավայրեր, առանձնապես տւժել են Լիեժի նահանգը, Լիմբուրգը եւ Արդենների նախալեռնային շրջանը: Քաղաքների փողոցներում ջրի մակարդակը հասնում է 50 – 60 սանտիմետրի, առանձին դեպքերում այն բարձրեցել է մինչեւ մեկ մետր: Ավելի քան երկու տասնյակ տուն   քանդվել ցեխի հոսքերից: Փրկարարներն օգտագործում են մոտորանավակներ եւ ուղղաթիռներ ջրով շրջափակված մարդկանց տարահանելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս