Բաժիններ՝

Պետք է ընդունենք, որ մրցակիցն ուժեղ էր. Ռոբերտ Արզումանյան

Երևանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբի մարզիչ Ռոբերտ Արզումանյանի կարծիքով «Մարիբոր»-ի դեմ խաղում ակնհայտ էր մրցակցի առավելությունը:

«Այս հանդիպումը տարբերվեց նախորդ խաղից: Թիմի ընդհանուր պատկերը լավն էր: Բնականաբարդժվարություններ ունեինք խաղի կառուցման և վերջնամասում: Այս խնդիրը նոր չէ, պետք է աշխատենքայդ ուղղությամբ, որ կարողանանք գոլեր խփենք»,-հետխաղյա մամլոասուլիսի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Արզումանյանը: Վերջինս փաստեց նաև, որԿոնֆերենցիաների լիգայի առաջին տուրում «Մարիբոր»-ի դեմ հանդիպումը մեծ փորձ էր ամբողջ թիմիհամար:

«Պետք է ընդունենք, որ մրցակիցն ուժեղ էր: Մեզ հարկավոր է ներքին ուժեղ առաջնություն, նմանատիպմրցաշարերում հաջողության հասնելու համար: «Ուրարտու»-ի մեծ փոփոխություններ են տեղի ունեցել,ինչը նկատել է»,-ասաց նա:

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան խաղի շրջանակներումԵրևանի «Ուրարտու»-ն սեփական հարկի տակ ընդունել էր սլովենական «Մարիբոր»-ին:

«Ուրարտու»-ի մարզաբազայի մարզադաշտում կայացած խաղի մեկնարկն ընթանում էր փոխադարձգրոհներով: «Ուրարտու»-ն խաղակեսի միջնամասում մի քանի լուրջ հնարավորություն ուներ, սակայնառավել սուր գրոհում էր «Մարիբոր»-ը: Թիմերն ընդմիջման գնդացին զրոյական ոչ-ոքի հաշվով:

Երկրորդ կեսի մեկնարկում «Ուրարտու»-ն գրոհում էր, սակայն մրցակցի դարպասը տանող ճանապարհնայդպես էլ չէր գտնում: «Մարիբոր»-ը շեշտը դրել էր արագ հակագրոների վրա, որը նույնպեսարդյունավետ չէր մինչև 84-րդ րոպեին: «Մարիբոր»-ի կազմում գոլի հեղինակ դարձավ Դանիել Շտուրմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս