Բաժիններ՝

Ողբերգական դեպք Երևանում․ 2 քաղաքացի պատշգամբից անզգուշաբար ցած են ընկել․ ՌԴ քաղաքացին մահացել է․ կա վիրավոր

Երեւանում, հուլիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել. ժամը 23։50-ի սահմաններում «Միքայելյան» վիրաբուժական ինստիտուտից Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ «ագունալ վիճակ, կատատրավմա» ախտորոշմամբ և «պոլիտրավմա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի, որոնցից մեկը մահացել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ոստիկանները պարզել են, որ մահացածը ՌԴ քաղաքացի 46-ամյա Արամ Գ․-ն էր, ով ժամանակավորապես բնակվում էր Երևանում գործող «Թուֆենկյան» հյուրանոցային համալիրում, իսկ վիրավորը Երևանի բնակիչ 18-ամյա Ռաֆայել Շ-ն է։

Ոստիկանները պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել նույն օրը ժամը 22։00-ի սահմաններում, և նշված անձինք գտնվելիս են եղել իրանց ազգականի՝ Քանաքեռ 9-րդ փողոցի տներից մեկում, որտեղ եղել են պատշգամբում, ու հենվելով թիթեղյա հատվածին՝ այն պոկվել է, ինչի հետևանքով էլ ընկել են ցած։

Փաստի առթիվ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական։

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031