Բաժիններ՝

Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակությունն առաջին անգամ այցելելու է Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետություն

Թուրքիայի մեջլիսի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Աքըֆ Չաղաթայ Քըլըչը պատմական է համարում Ադրբեջանի խորհրդարանական պատվիրակության սպասվող այցը Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական պետություն: «Անադոլու»-ի փոխանցմամբ՝ այս մասին Քըլըչն ասել է Ադրբեջանի մեջլիսի միջազգային հարաբերությունների ու միջխորհրդարանական կապերի հանձնաժողովի նախագահ Սամիդ Սեիդովի հետ հանդիպման ժամանակ:

Քըլըչի խոսքով՝ ադրբեջանական պատվիրակության առաջին այցը «կարևոր ուղերձ է լինելու աշխարհի համար»:

Նա հավելել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան միասին վստահորեն նայում են դեպի ապագա՝ հավատարիմ մնալով «Մեկ ժողովուրդ, երկու պետություն» սկզբունքին»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս