Թուրքիան Twitter-ին ներկայացրած լուրեր ջնջելու պահանջների թվով աշխարհում երկրորդն է
Թուրքիան «Twitter»-ին ներկայացրած բովանդակություն ջնջելու պահանջների թվով երկրորդ տեղում է աշխարհում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Համաձայն սոցիալական հարթակի 2020 թվականի զեկույցի, նախորդ տարի լրագրողների հրապարակումների և լուրերի հեռացման ամենաշատ պահանջները ներկայացրել են Հնդկաստանը, Թուրքիան, Ռուսաստանը և Պակիստանը։
Տարեկան երկու անգամ հրապարակվող «Twitter»-ի զեկույցում այս անգամ ընդգրկվել են 2020 թվականի հուլիս-դեպտեմբեր ամիսների տվյալները։ Ըստ այդմ՝ տարբեր երկրների կառավարություններ ողջ աշխարհի 199 լրագրողի պաշտոնապես հաստատված էջերի հրապարակումների հեռացման պահանջով 361 դիմում են ներկայացրել։ Այդ ցուցանիշը նույն տարվա հունվար–հունիս ժամանակահատվածն ընդգրկող նախորդ զեկույցի համեմատ աճել է 26 տոկոսով։
Ամենից շատ պահանջներ ներկայացրել է Հնդկաստանը, որոնք հիմնականում ուղղված են եղել ԱՄՆ-ը ներկայացնող անձանց հրապարակումների դեմ։ Այդ պահանջներից «Twitter»-ը միայն 5-ն է կատարել։
Զեկույցից հայտնի է դարձել նաև, որ բացի լրատվական դաշտին վերաբերող պահանջներից Թուրքիան նշված ժամանակահատվածում ընդհանուր առմամբ ներկայացրել է հրապարակումներ ջնջելու 49․525 պահանջ։ Դրանցից 7․070-ը հիմնված են եղել դատական վճիռների վրա, իսկ 42․455-ը՝ այ իրավական ակտերի վրա։