Տոկիոյի Օլիմպիական խաղերի կազմակերպիչները բացման արարողությանը թույլ կտան 1000–ից պակաս հյուրերի
Բարձրաստիճան հյուրերի թիվը, որոնք կարող են այցելել Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերի բացման արարողությանը, կտրուկ կրճատվել է կորոնավիրուսի տարածման հետ կապված իրադրության պատճառով: Հուլիսի 15-ին այդ մասին հաղորդել է Kyodo գործակալությունը։
Նշվում է, որ կազմակերպիչները պլանավորում են թույլատրել հազարից պակաս մարդու, որոնք կապված են Օլիմպիական խաղերի կազմակերպման հետ, որպես բացման արարողության հանդիսականների: Ավելի վաղ տեղի իշխանությունները որոշում էին ընդունել, որ Խաղերի բացման եւ փակման արարողությունները տեղի կունենան առանց շարքային հանդիսականների տեղացի բնակիչների թվից, արարողություններին թույլ կտան սոսկ բարձրաստիճան հյուրերի արտասահմանից եւ մարզական միջոցառման կազմակերպման հետ կապված մարդկանց: Ենթադրվում էր, որ այդ հանդիսականների թիվը կլինի շուրջ 10 հազար, բայց կազմակերպիչները մտադրվում են կտուկ կրճատել այդ թիվը:
Տոկիոյի Օլիմպիական խաղերը պետք է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով մրցումները հետաձգեցին մեկ տարով, այժմ դրանք կկայանան հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ը: Կազմակերպիչները որոշել են Խաղերն անցկացնել առանց օտարերկրացի մարզասերների, տեղացի հանդիսականներին նույնպես չեն թույլատրի օիմպիական միջոցառումներին Ճապոնիայի վեց պրեֆեկտուրաներում, ներառյալ Տոկիոն, հաղորդել է ՏԱՍՍ-ը: