Նիկոլ Փաշինյանը Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար է նշանակել
Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու մասին։
«Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասով՝
1. Արարատ Թումանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,-ասված է որոշման տեքստում: