Հրաժարական է տվել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը
Ուկրաինայի ներքին գործերի հայազգի նախարար Արսեն Ավակովը հրաժարականի դիմում է գրել: Այս մասին տեղեկացնում է korrespondent.net կայքը:
Գերագույն ռադան կքննարկի դիմումը հուլիսի 15-ին:
Ինքը՝ Ավակովն, այսօր Ռովենի մարզում է, որտեղ տեղի են ունեցել ՆԳՆ լայնածավալ զորավարժություններ:
Տեղեկությունը հաստատվել է ՆԳՆ մամուլի ծառայության կողմից:
«Համաձայն Ուկրաինայի նախարարների կաբինետի մասին օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի` ես դիմում եմ ներկայացրել ներքին գործերի նախարարի պաշտոնից ազատվելու մասին: Շնորհակալություն ՆԳՆ թիմին `տարիների համատեղ աշխատանքի համար: Շնորհակալություն յուրաքանչյուր սպային, շարքայինին և քաղաքացիական ծառայողին: Պատիվ ունեմ»,-մեջբերում է Ավակովին ՆԳՆ մամուլի ծառայությունը:
Ավակովը Ուկրաինայի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2014 թվականից: