«Առաջիկայում յուրաքանչյուր ընտրող կքաղի սեփական քվեի պտուղները»․ Ռոբերտ Հայրապետյան

Ռոբերտ Հայրապեըյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Արձանագրենք՝

1. Քաջարանի համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանը կալանավորված է:

2. Մեղրու համայնքի նախկին ղեկավար Մխիթար Զաքարյանը կալանավորված է:
Միջնորդություն է ներկայացվել նաև Մեղրու համայնքապետի տեղակալին և համայնքապետարանի գլխավոր մասնագետին կալանավորելու մասին:

3. Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանին կալանավորելուն համաձայնություն տալու մասին միջնորդությունը ներկայացվել է ԿԸՀ:

4. Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանին մի քանի մեղադրանք է առաջադրված:

5. Քարահունջի վարչական ղեկավար Լուսինե Ավետյանը կալանավորված է:

6. Որոտանի վարչական ղեկավար Սուրեն Օհանջանյանը կալանավորված է:

7. Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը կալանավորված է:

Արձանագրենք նաև՝

Ն. Փ.-ի ստորագրությամբ Ադրբեջանին է հանձնվել տարածքներ Կապանից, ադրբեջանական բանակը գտնվում է Սև լճի տարածքում, Մեղրու միջանցքի տրամադրման հարցը գտնվում է ընթացիկ փուլում, Սիսիանի մի շարք գյուղեր դարձել են սահմանամերձ:

Ի լրումն՝

ՔՊ-ն Սյունիքի մարզում ստացել է 31․841 ձայն:

Հ.Գ. Առաջիկայում յուրաքանչյուր ընտրող կքաղի սեփական քվեի պտուղները»:

Տեսանյութեր

Լրահոս