«Պարոնայք հողատուներ և կապիտուլյանտներ, դուք քանդեցիք ամեն ինչ». Էդուարդ Շարմազանով

Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «Պետության ու մուրճի, մնայունի ու անցողիկի միջեւ։

Կապիտուլյանտներ, Հայաստան-Հունաստան -Կիպրոս նոր դաշնակցային առանցքի մասին էիք խոսում, բայց Բաքվում Հունաստանի դեսպան Նիքոս Պիպերիգոսը մի շարք դիվանագետների հետ այցելում է «օկուպացված Շուշի»։

Սա՞ էր ձեր խոստացած «դիվանագիտական ձեռքբերումը»։

Դուք նույնիսկ մեր ավանդական բարեկամ երկրների հետ չեք կարողանում նորմալ հարաբերություն պահպանել ու զարգացնել։

Հիմա էլ «բերաններդ ջուռ առած» լռում եք ու պաշտոններ բաժանում։

Որպես ծագումով հույն, հայ ու հույն ժողովուրդների զավակ եւ հայ-հունական խորհրդրանական հանձնաժողովի նախկին ղեկավար նշեմ,որ անշուշտ այստեղ հունական կողմի սխալը, իսկ եթե կուզեք դեսպան Պիպերիգոսի անթույլատրելի քայլն ակնառու է։

Մասնակցելով Բաքվի կազմակերպած «դիվանագիտական շոուին»՝ պաշտոնական Աթենքի ներկայացուցիչը դավաճանել է ոչ միայն եղբայրական հայ ժողովրդի, այլ նախ եւ առաջ արեւելաքրիստոնեական ու հունական շահերին։

Բայց այդպես է լինում, քանի որ ինքը՝ Հայաստանի «մուրճով ռեժիմն» է մոռացության տվել իր ազգային շահերը։

Այդպես է լինում, որովհետեւ դիվանագիտական ու այդ թվում խորհրդարանական կապեր ամրապնդելու փոխարեն ԱԺ-ում ծափահարում են կապիտուլյանտին, ով հայտարարում էր թե «Ադրբեջանը կառուցողական է»։

Իսկ դիվանագիտական,խորհրդարանական ու ռազմական կապերն իրոք ամուր էին։

Հունաստանը միակ պետությունն էր,որը 2015-ին Խորհրդարանի հատուկ նիստ հրավիրեց ՝նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։

Հույն պատգամավորները 2016-ի Ապրիլյան պատերազմի օրերին ինձ հետ միասին Արցախում էին ու սատարում էին Արցախի հերոսական ժողովրդի անկախության պայքարին։

Հունաստանը եզակի պետություն էր, որն իր բարեկամ Հայաստանի խորհրդարանի փոխնախագահին ամբիոն էր տրամադրել հենց Հունական խորհրդարանի դահլիճում։

Այո կային նաեւ այդպիսի ժամանակներ։

Իսկ գիտեք թե ինչու՞։

Որովհետեւ «նախկին» Հայաստանում ամեն մեկս մեր «ճակատի» համար պատասխանատու էինք արդյունքներով, այլ ոչ թե լայքերով։

Պարոնայք հողատուներ եւ կապիտուլյանտներ, դուք քանդեցիք ամեն ինչ։

Դուք սպանեցիք մեր ազգի 30-ամյա երազանքը։

Դուք նույնիսկ հակառակորդ դարձրեցիք մեր երբեմնի դաշնակիցներին։

Դուք Արցախին թողեցիք միայնակ, իսկ Հայաստանը սարքեցիք «մանրադրամ»։

Լսեք ուշադիր։ Եթե նույնիսկ ամբողջ աշխարհը քվեարկի ձեր օգտին, դուք հավակնում եք բացառապես կամ Հուդայի, կամ էլ Բրուտոսի դերին։

Ձեր բերած «ապագայում» Ազատ Արցախ ու Անկախ Հայաստան չկա։

Ու սա է էականը պատմության համար։

Իսկ մնացյալը… մուրճ,մանդատ,պաշտոն ձեր նման անցողիկ բաներ են»։

Տեսանյութեր

Լրահոս