Արևմտյան զորքերի դուրս գալուց հետո ԵՄ-ն Քաբուլին օգնություն կառաջարկի Աֆղանստանը կայունացնելու համար. Բորել
Եվրամիությունը մտադիր է Աֆղանստանին օգնություն առաջարկել երկրում իրավիճակի կայունացման գործում` այնտեղից ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման ավարտից հետո:
Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ՝ արտգործնախարարների մակարդակով ԵՄ խորհրդի նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ես կքննարկեմ իրավիճակը Աֆղանստանի նախագահի հետ Ուզբեկստանում կայանալիք գալիք համաժողովի ընթացքում: ԵՄ-ն մտադիր է օգնություն ցուցաբերել երկրի կայունացմանը արևմտյան զինծառայողների դուրսբերումից հետո»,- հայտարարել է Բորելը: