Վարդավառի օրը պատանիների վեճն ավարտվել էր դանակահարությամբ
Հուլիսի 11-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ջրոցի խաղալիս երեխաների մեջ անհաշտություն է եղել և իր երեխային դանակահարել են: Մեկնել են ոստիկանության Շենգավիթի բաժնի և պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողները:
Ժամը 17.10-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել դեմքի սալջարդով և թևի վնասվածքով 13 տարեկան տղայի և գոտակային շրջանի ծակած վերքով 16 տարեկան պատանու: 16 տարեկանի ծնողը հայտնել է, որ տղային դանակահարել են, իսկ ըստ 13 տարեկանի ծնողի՝ նրան ծեծել են:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Նոր Խարբերդի 14-րդ փողոցում, վիճաբանության ժամանակ, 13 տարեկան տղան դանակով խփել է 16 տարեկանի գոտկային հատվածին՝ պատճառելով վնասվածք:
Բացատրական աշխատանքի շնորհիվ 13 տարեկան տղան գնացել է ոստիկանության Շենգավիթի բաժին, ներկայացրել դանակը և տվել է խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր: