Մերկելը կստանա Ջոնս Հոփքինսի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան
Գերմանիայի կանցլեր Անգլա Մեկելը հուլիսի 14 – 16-ն ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ կստանա Ջոնս Հոփքինսի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան: Հուլիսի 12-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
«Կանցլերը Վաշինգտոնում կայանալիք արարողության ժամանակ կստանա Ջոնս Հոփքինսի համալսարանի պատվավոր դոկտորի աստիճան»,- ասել է նա: Զայբերտը նաեւ ճշտել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հետ բանակցություններից եւ երկու երկրների ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսից հետո Վաշինգտոնում ամերիկյան կողմը կկզմակերպի աշխատանային ընթրիք: Այնտեղ Մերկելին կուղեկցի նրա ամուսին Յոախիմ Զաուերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: