Բաժիններ՝

Ջոկովիչը` Ուիմբլդոնի հաղթող. նա հավասարվեց Նադալին ու Ֆեդերերին

Թենիսի ամենահեղինակավոր մրցաշարի` Ուիմբլդոնի, տղամարդկանց մենախաղում հաղթեց սերբ Նովակ Ջոկովիչը:

Լոնդոնում ընթացող մրցաշարի եզրափակիչում Նովակ Ջոկովիչը մրցեց աշխարհի 9-րդ ռակետ իտալացի Մատեո Բերետինիի հետ: 3 ժամ 30 րոպե ձգված մրցախաղում Նովակ Ջոկովիչը հաղթեց 4 սեթերից հետո` 6:7 (4:7), 6:4, 6:4, 6:3 հաշվով:

Սերբ թենիսիստը Մեծ սաղավարտի մրցաշարերում հաղթանակների քանակով հավասարավեց Ռոջեր Ֆեդերերին և Ռաֆայել Նադալին, որոնք արդեն իսկ նվաճել են 20-ական տիտղոս: Սա Նովակ Ջոկովիչի 6-րդ հաղթանակն էր Ուիմբլդոնում:

Նովակ Ջոկովիչը նաև ATP վարկանիշային մրցաշարի առաջատարն է:

Ուիմբլդոնը, որը համարվում է ամենահին և հեղինակավոր մրցաշարերի մեկը, առաջին անգամանցկացվել է 1877 թվականին: Արդեն 133-րդ անգամ անցկացվող մրցաշարը անցկացվում է Լոնդոնի կորտերում: Այս տարի մրցաշարին որոշել են չմասնակցել իսպանացի Ռաֆայել Նադալը, որը հաղթելէր 2008 և 2010 թվականներին, ինչպես նաև ավստրիացի Դոմինիկ Տիմը, Ստեն Վավրինկան, Սիմոնա Հալեպը, Նաոմի Օսական: Ուիմբլդոնը ռեկորդակիր հաղթողը շվեյցարացի Ռոջեր Ֆեդերերն է, ով 8 անգամ դարձել է չեմպիոն, իսկկանանց պայքարում Մարտինա Նավրատիլովան (8 անգամ):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս