Բաժիններ՝

Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել

3.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Վրաստանի հարավային Սամեբա գյուղի մոտ (Քվեմո Քարթլիի շրջան)՝ Դմանիսի քաղաքից 26 կիլոմետր հեռավորության վրա (104 կմ հեռավորության վրա Թբիլիսիից), հայտնում է երկրի Սեյսմիկ մոնիտորինգի ազգային կենտրոնի կայքը:

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 14:42-ին: Էպիկենտրոնը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա:

Սա մեկ շաբաթվա ընթացքում ութերորդ երկրաշարժն է, որը գրանցվել է Սամեբա գյուղի մոտակայքում, ցնցումների ուժգնությունը տատանվում էր 3-ից 3,9 մագնիտուդի սահմանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս