![](/banners/BeFunky-design.jpg)
«Մի ժողովո՛ւրդ, որն իրեն պետք եղած ուժն իրենից դուրս է փնտրում, իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում»․ Արթուր Թովմասյան
![](https://168.am/wp-content/uploads/2019/10/Artur-Tovmasyan.jpg)
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մեր օրերում, ոչինչ այնքան չի՛ տկարացնում մեր ժողովրդին պայքարելու ոգուց, որքան ա՛յն աղետալի մոլորանքը, թե իրենց ճակատագիրը բարվոքողը սեփական ճիգերը չեն, այլ ինչ-որ արտաքին ուժեր: Ասեմ ավելին, մի ժողովո՛ւրդ, որն իրեն պետք եղած ուժն իրենից դուրս է փնտրում, կուրորեն իր պարտությունն ու անկումն է նախապատրաստում:
Ժողովո՛ւրդ, մենք ուժեղ ենք, հավատացեք Ձեր իսկ ուժին և կանգնենք ՀԱՅՐԵՆԻՔԻ կողքին, հանուն Պետության և Պետականության»: