«Մի շաբաթվա ընթացքում, ինչ բացակայում եմ Հայաստանից, երկրում կատարվում են այսպիսի բաներ»
Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքյան րր էջում գրում է․ «Էս մի շաբաթվա ընթացքում, ինչ բացակայում եմ Հայաստանից, երկրում կատարվում են այսպիսի բաներ.
? Կալանավորել են Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանին։ Մանվելի ջոկատը պատերազմից հետո էլ դեռ երկար ժամանակ շարունակում էր մնալ դիրքերում, քանի որ Սյունիքը վտանգված էր ու վստահաբար շարունակում է մնալ վտանգված։
? Օրեր առաջ ձերբակալել էին ու ըստ մամուլի շուտով կրկին ձերբակալելու են Առուշ Առուշանյանին, որը կրկին ողջ պատերազմը անց է կացրել դիրքերում, իսկ քաղաքում իր աշխատանքի մասին ձեզ կարող է պատմել ցանկացած գորիսեցի։
? Հրաժարական է տվել Մեղրիի Համայնքապետ Մխիթար Զաքարյանը, որը վիրավորում էր ստացել 44-օրյա պատերազմում։
? Գրիգորի Խաչատուրովին ազատեցին 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնից։
? Նույն իրականության մեջ արիության մեդալ է ստանում Արգիշտի Քյարամյանը։
Էս ա Հայաստանի վիճակը․․․»։