Բաժիններ՝

Էրեբունու ոստիկանները բացահայտել են թանկարժեք հեծանիվների գողություններ

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները ձեռնարկել էին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնք արդյունք տվեցին հուլիսի 6-ի լուսադեմին:

Ժամը հինգին Տիգրան Մեծի պողոտայում նրանք կանգնեցրին մի հեծանվորդի և, թանկարժեք հեծանիվով հանդերձ, բերման ենթարկեցին: Արարատի մարզի Սուրենավան գյուղի 49-ամյա բնակիչը, հասկանալով, որ հերքելն անիմաստ է, խոստովանեց արարքը:

Պարզվեց, որ նա բռնվելուց մոտ երկու ժամ առաջ Նոր Արեշի բակերից գողացել էր երկու հեծանիվ ու քանի որ չէր կարող երթևեկել միանգամից երկու փոխադրամիջոցով, դրանցից մեկը թաքցրել էր մի խուլ անկյունում: Տղամարդը թաքստոցից ներկայացրել է երկրորդ հեծանիվը:

Քրեական հետախույզներին հաջողվել է նաև գտնել հեծանիվների տերերին:

Հանգամանքները պարզվում են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031