Բաժիններ՝

Չինաստանում կորոնավիրուսի դեմ ավելի քան 1,33 մլդ պատվաստում են կատարել

Չինաստանի բժիշկները բնակչության պատվաստման արշավի ընթացքում կատարել են կորոնավիրուսի դեմ ավելի քան 1,33 միլարդ պատվաստում: Այդ մասին ասված է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեի հաղորդագրության մեջ:

2021 թվականի հուլիսի 6-ի դրությամբ ՉԺՀ-ի 31 վարչական միավորներում ընդհանուր առմամբ կատարվել է 1 331 669 000 պատվաստում, ճշտվում է գերատեսչության կայքում զետեղված հաղորդագրության մեջ: Չինաստանում բնակչության առաջնահերթային խմբերի պատվաստումն սկսվել է 2020 թվականի դեկտեմբերի 15-ին:

Փետրվարի վերջի դրությամբ՝ՉԺՀ-ի իշխանությունները պատվաստանյութերը բաշխել են երկրի 54,52 միլիոն բնակիչների շրջանում:

Ապրիլի 1-ի դրությամբ կատարվել է 126,6 միլիոն պատվաստում, մայիսի 1-ի՝ 270,41 միլիոն, հունիսի 1-ի՝ 681,9 միլիոն իսկ հուլիսի 1-ի դրությամբ՝ 1,24 միլիարդ պատվաստում: Ավելի վաղ ՉԺՀ-ի առաջատար համաճարակաբան Չժուն Նանշանը տեղեկացրել է մինչեւ հունիս հանրապետության բնակիչների շուրջ 40 տոկոսին, այսինքն՝ ավելի քան 1,4 միլիարդից մոտավոապես 560 միլիոն մարդու պատվաստելու՝ իշխանությունների պլանների մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս