Ընդդիմությունը հեղեղելու է քրեական գործերով, որոնց հիմքում քաղաքական հայացքներով պայմանավորված՝ խտրականության դրսևորումն է․ Արծվիկ Մինասյան

ՀՅԴ Հայաստանի ԳՄ նորկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը ՀՅԴ Հայաստանի 24-րդ Գերագույն ժողովից հետո կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց, թե կապ չունի՝ ո՛ր կուսակցության անդամ են, եթե իշխանությունների թելադրանքը չեն կատարել, կանչում են համայնքի ղեկավարներին և պահանջում, որ հարժարական տան։

Նա նշեց, որ սրա նպատակը առաջիկա ՏԻՄ ընտրություններից առաջ համայնքի այդ ղեկավարներին մեկուսացնելն է, իրենց փոխարեն նշանակելը ԺՊ-ներ, որոնք լինում են իշխանություններին հլու-հնազանդ անկարող մարդիկ, որպեսզի մեկ-երկու ամսից ՏԻՄ ընտրություններում արձանագրեն հաղթանակ։

Տարբեր քրեական գործերով, ճնշումներով վախեցնելով՝ փորձում են հասնել գործող համայնքապետերի հրաժարականին։

«Ժողովրդավարությունից հաճախ խոսող, ժողովրդի թիկունքում թաքնված իշխանությունը կապ չունի ժողովորդի հետ, այս մարդիկ փորձում են հասնել մեկ անձի դիկտատուրայի, որը թույլ չենք տալու»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյան մեջբերեց Քրեական օրենսգրքի 143 հոդվածը, որը սահմանում է, որ մարդու իրավունքների խախտումը՝ կապված նրա լիազորություների հետ, պաշտոնական դիրքն օգտագործելով, քրեական պատասխանատվություն է նախատեսում՝ ազատազրկում 2 տարի ժամկետով և որոշակի պաշտոններից զրկում, հետեւաբար, ընդդիմության կարևոր գործերից մեկն էլ հանցագործությունների մասին հաղորդումներով հեղեղելն է լինելու։

«Բոլոր այդ գործերի հիմքում քաղաքական հայացքներով պայմանավորված՝ խտրականության դրսևորումն է»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա խոսեց նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ախատակիցների հասցեին սպառնալիքների մասին․ ասաց, որ անկախ նրանից՝ այդ կարգի հայտարարություններ արում է Նիկոլ Փաշինյանը, թե այլ պաշտոնատար անձինք, դրանք համարվում են քրեական հանցագործություններ։

«Ոչ միայն սեփականության դեմ ուղղված, կառավարման դեմ ուղղված, այլ նաև մարդկանց իրավահավասարութունը խախտելուն ուղղված՝ եթե կա փաստ , որը կարող է վկայել, որ սպառնալիքը աշխատողի նկատմամբ իրական է, ինչը տեսնում ենք Արմեն Չարչյանի մասով, սա չի կարող իրավական պետության համար համարվել պատշաճ վարքագիծ։ Հարյուրավոր քրեական գործեր պետք է հարուցեին Փաշինյանի, ԱԱԾ-ի, Ոստիկանության բազմաթիվ աշխատակիցների նկատմամբ, ովքեր օգտագործելով իրենց լիազորությունները՝ հարկադրել են մարդկանց կա՛մ ակտիվ չլինել ընտրություններումա, կա՛մ քվեարկել իշխող ուժի օգտին»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Տեսանյութեր

Լրահոս