Բաժիններ՝

Թուրքիայի երեք նահանգներում «դելտա պլյուսով» վարակման դեպքեր են արձանագրել

Թուրքիայում առաջին անգամ արձանագրել են կորոնավիրուսի «դելտա պլյուս» շտամով վարակման երեք դեպք, հուլիսի 6-ին հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան։

«Դելտա պլյուս» (շտամով հիվանդության դեպքերն) արձանագրվել են երեք մարդու մոտ երեք տարբեր նահանգներում: Նահանգներց մեկն Ստամբուլն է, Անկարայում դեպքեր չկան: Հիվանդացածները պատվաստված չեն, նրանց ընդհանուր վիճակը նորմայում է»,- ասել է Թուրքիայի առողջապահության նախարարության ղեկավարը:

Քոջայի խոսքով հանրապետությունում նաեւ դիտվում է «դելտա» շտամով վարակման դեպքերի անշեղ աճ»: «Նահանգների թիվը, որտեղ արձանագրվել են այդ շտամով հիվանդության դեպքեր, հասել է 30-ի»,- հավելել է նա:

Կորոնավիրուսը Թուրքիայում առաջին անգամ հայտնաբերվել է անցյալ տարվա մարտի 10-ին տեղացի բնակչի մոտ, որը վերադարձել էր Եվրոպայից:

Երկրում ախտահարվածների ընդհանուր թիվն այս պահին գերազանցել է 5,440 միլիոնը, մահացել է 49 874 մարդ, ապաքինվել՝ 5,310 միլիոն հիվանդ: Թուրքիան հունվարի 14-ին ձեռնամուխ է եղել կորոնավիրուսի դեմ բնակչության զանգվածային պատվաստման ռուսական «Սպուտինկ V», Sinovac Biotech-ի արտադրության չինական CoronaVac, ինչպես նաեւ Pfizer եւ BioNTech ընկերությունների պատվաստանյութերի միջոցով:

Թուրքիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ ներկայումս հանրապետությունում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է ավելի քան 53 միլիոն մարդ, նրանցից պատվաստանյութի առաջին բաղադրիչն ստացել է 36 միլիոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031