Բաժիններ՝

Բրազիլիան Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում է

Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմը դուրս եկավ Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչ:

Ամերիկայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում Բրազիլիան մրցեց Պերույի հետ և առավելության հասավ նվազագույն` 1:0 հաշվով: Բրազիլիայի ազգային ընտրանու միակ և հաղթական գնդակը խփեց Լուկաս Պերեսը 35-րդ րոպեին:

Ամերիկայի գավաթի խաղարկության եզրափակիչում Բրազիլիան կմրցի Արգենտինա-Կոլումբիա զույգի հաղթողի հետ: Եզրափակիչը նախատեսված է հուլիսի 11-ին, իսկ երրորդ տեղի համար հանդիպումը կկայանա հուլիսի 10-ին:

Բրազիլիան Ամերիկայի գործող գավաթակիրն է: 2019 թվականին կայացած մրցաշարի եզրափակիչում Բրազիլիայի ընտրանին 3:1 հաշվով հաղթել էր Պերույի հավաքականին:

Ամերիկայի գավաթի խաղարկության ամենատիտղոսակիր թիմը Ուրուգվայի ազգային հավաքականն է, որն այս մրցաշարում հաղթել է 15 անգամ:

Ամերիկայի գավաթի խաղարկությունն ի սկզբանե պետք է անցկացվեր 2020 թվականին, սակայն հետաձգվել էր կորոնավիրուսի համավարակի պատճառով:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս