Վերաբնակեցման նպատակով Արցախ է տեղափոխվել 8 ընտանիք
2021 թվականի հունիս ամսում ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի կողմից դեպի Արցախ ճանաչողական այցերի կազմակերպման և տեղափոխման շրջանակներում Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 8 ընտանիք (թվով 39 մարդ)։
Այս մասին հայտնում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբը։
«10 ընտանիքի տեղափոխման գործընթացը կազմակերպման փուլում է։
Ընդհանուր առմամբ, Արցախի տարբեր բնակավայրեր վերաբնակեցման համար տեղափոխվել է 76 ընտանիք (թվով 376 մարդ)»,– նշված է գրառման մեջ։