Բաժիններ՝

Ֆիլիպիններում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով զոհերի թիվը հասել է 45-ի, տասնյակ մարդիկ փրկվել են

Ֆիլիպինների հարավային շրջանում ռազմական ինքնաթիռի կործանման հետևանքով մահացածների թիվը հասել է 45-ի: Այս մասին փոխանցում է BBC News-ն՝ հայտնելով, որ մի քանի տասնյակ մարդիկ ողջ են դուրս բերվել ավիավթարի վայրից: Ջոլո կղզում կործանված ինքնաթիռն ավելի քան 90 մարդու էր տեղափոխում, որոնց մեծամասնությունը՝ զինվորականներ:

Զոհերի թվում ևս մեծամասնությունը զինվորական անձնակազմից է: Բացի այդ, երեք քաղաքացիական անձ է զոհվել դեպքի վայրում: Հիշեցնենք, որ Ֆիլիպինների ռազմաօդային ուժերի C-130 ինքնաթիռը կործանվել է Սուլու նահանգի Հոլո կղզում վայրէջք կատարելու փորձի ժամանակ:

Ֆիլիպինների զինված ուժերի շտաբի պետ, գեներալ Սիրիլիտո Սոբեհանան հայտարարել է, որ ինքնաթիռը չի կարողացել մտնել թռիչքուղի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս