Արոնյանը հաղթել է Goldmoney Asian Rapid-ի եզրափակչի խաղային առաջին օրը
Գրոսմայստեր Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց Goldmoney Asian Rapid 7-րդ միջազգային մրցաշարի եզրափակիչի խաղային առաջին օրը:
Արագ շախմատի առցանց այս մրցաշարի Արոնյանը եզրափակիչում մրցում է Վլադիսլավ Արտեմիևի հետ: Խաղային առաջին օրը Արոնյանը պարտության մատնեց մրցակցին 2,5:1,5 հաշվով: Գրոսմայստերները ևս 4 պարտիա կանցկացնեն հունիսի 4-ին:
Goldmoney Asian Rapid մրցաշարի կազմակերպիչներն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը և կանանց վարկանիշային աղյուսակի առաջատար Հու Յաֆանը: Մրցաշարն ունի 1,6 միլիոն մրցանակային ֆոնդ:
Արոնյանը դեռևս հանդես է գալիս Հայաստանի դրոշի ներքո: Օրեր առաջ նա հայտարարություն էր տարածել, որում տվել էր վերջին շրջանում իր անձի հետ կապված շրջանառվող հարցերի պատասխանները. Արոնյանը հեռանում է Հայաստանից: Նա կմիանա ԱՄՆ հավաքականին: