Բաժիններ՝

Ռուսական ավիացիան ուսումնամարտական թռիչքներ է իրականացրել Սև ծովի վրա

Սևծովյան նավատորմի ռազմածովային ավիացիան Հարավային ռազմական օկրուգի հետ ուսումնամարտական թռիչքներ է իրականացրել Սև ծովի վրա: Այս մասին հայտնել է Սևծովյան նավատորմի մամուլի ծառայությունը:

Զորավարժություններում ներգրավվել են 10 ինքնաթիռներ, որոնք ոչնչացրել են պայմանական թիրախները:

Նշենք, որ Սև ծովում հունիսի 28-ից մինչև հուլիսի 10-ը ՆԱՏՕ-ի անդամ ու գործընկեր երկրները, որոնց շարքում են Ուկրաինան, ԱՄՆ-ն, Կանադան, Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Ռումինիան, Բուլղարիան, Հունաստանը, Թուրքիան, Լատվիան, Sea Breeze – 2021 անունը ստացած ռազմածովային զորավարժություններ են իրականացնում: Այս զորավարժություններին ներգրավված են շուրջ 4 հազար զինծառայողներ, 40 մարտական նավեր, 30 միավոր ավիացիոն տեխնիկա, ավելի քան 100 ավտոմեքենա և զրահամեքենա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս