Հարուստ կնոջ աղքատ ամուսինը. Արմեն Աբազյանն ու կինը հայտարարագիր են ներկայացրել
Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արմեն Աբազյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2020 թվականի իր հայտարարագիրը։ Եվ այսպես, պաշտոնյան հայտարարագրել է 1 բնակարան Շիրակի մարզ Գյումրի քաղաքում՝ գնված 2006 թվականին, և 1 հողամաս՝ դարձյալ Շիրակի մարզում՝ գնված 2010 թվականին։
Որպես կանխիկ գումար՝ Արմեն Աբազյանը հայտարարագրել է 2 միլիոն 700 հազար դրամ և աշխատավարձ՝ 11 միլիոն 801 հազար դրամ։
Արժեթղթեր, փոխառություններ, մեքենա, 8 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք իրեր, ժամացույցներ և այլն Ազգային անվտանգության ծառայության տնօրենը չի հայտարարագրել։
Հայտարագիր է ներկայացրել նաև Արմեն Աբազյանի կինը՝ Անահիտ Զաքարյանը։
Ի տարբերություն Արմեն Աբազյանի՝ նրա կինը հայտարագրել է 10 անշարժ գույք, որոնցից՝
միանձնյա սեփականությամբ բնակարան՝ Երևանի կենտրոնում
միանձնյա սեփականությամբ անհատական բնակելի տուն՝ Վանաձորում
միանձնյա սեփականությամբ 4 հողամաս՝ Շիրակի և Վանաձորի մարզերում
միանձնյա սեփականությամբ արտադրական նշանակության 3 հողամաս՝ Շիրակի և Վանաձորի մարզերում
միանձնյա սեփականությամբ հասարակական նշանակությամբ տարածք՝ Շիրակի մարզում։
Անահիտ Զաքարյանը հայտարարագրել է 650 հազար դրամ և 600 հազար դրամ՝ որպես վարձակալության դիմաց ստացած եկամուտ։ Այլ եկամտի աղբյուր ԱԱԾ տնօրենի կինը չի նշել: