Կարող ենք մեզանից կախված ամեն ինչ անել, որ խնդիրը լուծվի. Ֆան Յոնը՝ Ադրբեջանում պահվող հայ գերիների մասին

ՀՀ-ում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ֆան Յոնը վստահեցնում է, որ Ադրբեջանում պահվող հայ գերիների համար իրենք մտահոգված են։

«Մենք հետևում ենք մամուլում տեղ գտնող լուրերին։ Մենք կարող ենք անել մեզանից կախված ամեն ինչ, որպեսզի խնդիրը լուծվի։ Սակայն այդ խնդիրը ծագել է երկու երկրի միջև, և մենք սրտի ցավով ենք սպասում գերիների վերադարձին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Ֆան Յոնը։

Նա հավելեց, որ իրենց գործունեության հիմնական նպատակներից մեկն այն է, որ կանխեն նմանատիպ գործողությունները։

Դեսպանը նաև հույս հայտնեց, որ գերեվարման դեպքեր այլևս չեն լինի։

Տեսանյութեր

Լրահոս