Բաժիններ՝

Անհայտ անձը ատրճանակի նմանվող առարկայի սպառնալիքով հափշտակել էր փող և դիմել փախուստի

Հունիսի 28-ին, ժամը 11.30-ին, մի ընկերության Անդրանիկի փողոցի մասնաճյուղի աշխատակցից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ էր ստացվել, որ «զենքը պահել, գումար են տարել»:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 11-ի սահմաններում անհայտ անձը ատրճանակի նմանվող առարկայի սպառնալիքով մասնաճյուղի պահոցից հափշտակել էր փող և դիմել փախուստի:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ՔՈ գլխավոր վարչության, Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների և նախաքննական մարմնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է ավազակությունը կատարած անձի ինքնությունը: Բացատրական աշխատանքի արդյունքում 39-ամյա տղամարդը հուլիսի 1-ին ներկայացել է ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղից ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը և հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ:

39-ամյա տղամարդը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս