«Հայաստան» դաշինքը դիմել է ՍԴ՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու, մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով

2021 թվականի հուլիսի 2-ին Սահմանադրական դատարանում գրանցվել է Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցած «Հայաստան» դաշինքի դիմումը՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՍԴ խոսնակ Եվա Թովմասյանը:

Նա հայտնել է նաև, որ 10։40 -ի դրությամբ ընտրությունների արդյունքների հետ կապված այլ դիմումներ չեն ներկայացվել։

Տեսանյութեր

Լրահոս