«Կարտոֆիլը քաղել եմ, որ տանես Փաշինյանին ցույց տաս…»․ Բենիամին համայնքում ջուր չկա

Շիրակի մարզի Բենիամին համայնքի բնակիչները տևական ժամանակ զրկված են ոռոգման և խմելու ջրերից։ Գյուղացիներն իրենց ձայնը լսելի դարձնելու համար այսօր բողոքի ակցիա էին անցկացրել հենց գյուղում:

«Բենիամին համայնքում «պաժար» է  ընկել, վառում է,  հեչ բան չկա»,- ասաց մի կին, որը կարտոֆիլի մի քանի թուփ էր հետը բերել՝ ապացուցելու, որ իրենց աճեցրած մշակաբույսն ամբողջությամբ չորացել է։

Գյուղացին դժգոհեց, որ չնայած հուլիսն է մոտենում, դեռ ոչ մի կաթիլ ջուր իրենց չեն տվել, ապա ավելացրեց, որ անասնակերի խնդիր էլ է առաջացել, ու ստիպված անասուններին պետք է վաճառեն․
«4 հատ կով ունեմ, առնող գա՝ 4-ին էլ կծախեմ, կերի խաթր։ Ինչ գարունը բացվել է, ցանել եմ, մի ջուր չեմ ջրել։ Խմելու ջուր էլ չկա, մենք լողանալը չգիտենք՝ ինչ բան է»։

Իսկ հարցին՝ թե ինչո՞ւ է կարտոֆիլի մի քանի թուփ առանձնացրել ու բերել ակցիայի վայր, Բենիամին համայնքի բնակիչը պատասխանեց․
«Քաղել եմ, որ տանես Փաշինյանին ցույց տաս, որ վառում, եփում է․․․»։

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթվանից Հայաստանի մի քանի մարզում բնակիչները բողոքի ակցիաներ են անցկացնում և իշխանություններից պահանջում տրամադրել հասանելիք ոռոգման ջուրը: Անցյալ շաբաթ արմավիրցիները նույն պահանջով փակել էին ճանապարհները. Այսօր Շիրակի մարզի մի շարք համայնքների բնակիչներ էին փակել համայնքային ճանապարհները։

Մանրամասները՝ 168.am–ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս